Մարտի 12-ի երեկոյան «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ուժերը չափեց «Նապոլիի» հետ։
Opta Sports-ը նշում է, որ «Բարսելոնայի» մեկնարկային կազմի մասին հետաքրքիր փաստով։ Այսպիսով, «Բարսան» պատմության մեջ առաջինն էր, որը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի խաղի մեկնարկային կազմում երկու մինչև 18 տարեկան ֆուտբոլիստ ուներ:
«Նապոլիի» հետ պատասխան խաղում մեկնարկային կազմում էին 16-ամյա Լամին Յամալը և 17-ամյա Պաու Կուբարսին։ Յամալի համար սա արդեն ութերորդ հանդիպումն էր Չեմպիոնների Լիգայում, ոչ մի 16-ամյա ֆուտբոլիստ չորսից ավելի հանդիպում չի անցկացրել: