Ուեյն Ռունի․ «Նրա խփած գոլերն ու ստեղծած շանսերը ցույց են տալիս, որ նա իսկական պրոֆեսիոնալ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին բարձր է գնահատել հարձակվող Հարի Քեյնի խաղը, ով անցյալ ամառ է տեղափոխվել «Բավարիա»։

«Ես նրանից ավելի քիչ բան չէի սպասում։ Նա անհավանական է: Նրա խփած գոլերն ու ստեղծած շանսերը ցույց են տալիս, որ նա իսկական պրոֆեսիոնալ է։ Եթե ​​«Բավարիան» տիտղոսներ չնվաճի, դա խենթություն կլինի, բայց անկախ նրանից, թե որտեղ է խաղում Քեյնը, նա միշտ շատ գոլեր է խփում»,- Ռունիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 36 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։