«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր տրանսֆերային նպատակ է դարձրել «Էվերթոնի» կենտրոնական պաշտպան Ջերադ Բրանտուեյթին, հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը հիացրել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին և ակումբի սկաուտական բաժնին, սակայն նրանք ծրագրում են ձեռք բերել Բրանտուեյթին նույնիսկ եթե հոլանդացի մասնագետը հեռացվի աշխատանքից։
Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խստացման պայմաններում «կարմիր սատանաների» նոր սեփականատերը ցանկանում է ներդրումներ կատարել երիտասարդ տաղանդների մեջ, ովքեր կարող են «Յունայթեդին» տալ իրենց գումարի լավագույն արդյունքը:
Բրանթվեյթը «Էվերտոնում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանը «Էվերթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։