«Բավարիան» չի բողոքարկի ՈՒԵՖԱ-ի որոշումը։
Ավելի վաղ մյունխենյան ակումբը պատժի էր ենթարկվել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լացիոյի» դեմ պատասխան խաղում (3։1) երկրպագուների գործողությունների համար։ ՈւԵՖԱ-ն պատժել է «Բավարիային» տրիբունաներում պիրոտեխնիկայի և խաղադաշտում առարկաներ նետելու համար։
Գերմանական ակումբը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի արտագնա խաղում ստիպված կլինի առանց երկրպագուների մնալ տրիբունաներում։
«Բավարիան» հայտնեց, որ ընդունում է պատիժը։ Ակումբի տնօրեն Յան-Քրիստիան Դրեսենն ասել է, որ բողոքը համարում է զուր։