Armenian Cup. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (VIDEO)

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Նոան» ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Առաջին խաղակեսի 14-րդ րոպեին «Նոային» հաշվի մեջ առաջ մղեց Արթուր Միրանյանը:

Հյուրերի մի շարք գրոհները տվեցին դրական արդյունք, հանդիպման 38-րդ րոպեին Ալեքսիս Ռոդրիգեզը հավասարեցրեց հաշիվը:

Թիմերը ընդմիջման գնացին՝ 1:1 հաշվով:

Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին Ջոնաթան Դուարտեն հյուրերին առաջ մղեց հաշվի մեջ՝ հաշիվը դարձնելով 2:1:

82-րդ րոպեին Արթուր Սերոբյանը հաշիվը դարձրեց արդեն՝ 3:1, իսկ մի քանի րոպե հետո «Նոայի» հարձակվող Արթուր Միրանյանը կրճատեց այն՝ 2:3:

Արդյունքում «Արարատ-Արմենիան» հաղթեց և դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլ: