«Թոթենհեմը» Տիմո Վերներին չի պատրաստվում գնել

«Թոթենհեմը» դեռ վերջնական որոշում չի կայացրել հարձակվող Տիմո Վերների ապագայի վերաբերյալ, ում իրավունքները պատկանում են «ՌԲ Լայպցիգին»։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, լոնդոնյան ակումբը դեռ չգիտի՝ կգնե՞ն գերմանացուն 17 միլիոն եվրոյով։ Նշվում է, որ «Թոթենհեմը» գոհ է խաղացողից, իսկ Վերները չի պլանավորում վերադառնալ «ՌԲ Լայպցիգ»։

Այս մրցաշրջանում 28-ամյա Վերները «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը Գերմանիայի հավաքականի խաղացողին գնահատում է 17 միլիոն եվրո։