Նովակ Ջոկովիչը իր խփած գոլը տոնել է Կրիշտիանու Ռոնալդուի ոճով (VIDEO)

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ֆուտբոլ է խաղում աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը։ Տեսանյութում թենիսիստը գոլ է խփում ու տոնում պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։

Ջոկովիչն այժմ հանդես է գալիս Ինդիան Ուելսում (ԱՄՆ) Մասթերս մրցաշարում։ Նա այսօր՝ մարտի 10-ին, երկրորդ շրջանի խաղում 6:2, 5:7, 6:3 հաշվով հաղթել է ավստրալացի Ալեքսանդր Վուկիչին (69-րդ ռակետ):

Ինդիան Ուելսի մրցաշարը կանցկացվի մարտի 6-ից 17-ը: Տղամարդկանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 8,9 մլն դոլար, մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Կառլոս Ալկարազն է, ով նախորդ տարվա վճռորոշ խաղում հաղթեց ռուս Դանիիլ Մեդվեդևին։