Մոհամեդ Սալահը բաց կթողնի Եգիպտոսի՝ մարտի վերջին կայանալիք հանդիպումները

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մարտի վերջին միջազգային դադարի ժամանակ դուրս մնաց Եգիպտոսի հայտացուցակից առաջիկա ընկերական մրցաշարի համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ավելի վաղ Եգիպտոսի ֆուտբոլային ասոցիացիան մերժել էր «Լիվերպուլի» խնդրանքը՝ իրենց ավագին թույլ տալ մասնակցելու Աբու Դաբիում կայանալիք մրցաշարից, որտեղ Եգիպտոսի հավաքականը ուրբաթ օրը՝ 2024 թվականի մարտի 22-ին, կհանդիպի Նոր Զելանդիայի հետ, իսկ հետո հնարավոր է՝ Թունիսի կամ Խորվաթիայի հետ:

Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթում Եգիպտոսի հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ Մուհամեդ Սալահը ազդրի վնասվածք ստացավ, իսկ հետո կրկին վնասվածք ստացավ Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի «Բրենտֆորդի» հետ խաղում փոխարինման դուրս գալուց հետո։