«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին: Եգիպտացու խոսքով՝ իր ապագան կախված չէ Յուրգեն Կլոպի՝ ակումբը լքելու որոշումից։
Ինչպես հայտնի է, հունվարին Կլոպը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլից» հեռանալու իր որոշման մասին։
«Մարզչի փոփոխությունը կազդի՞ ակումբում իմ վիճակի վրա: Ոչ: Սա կյանք է, ամեն ինչ փոխվում է: Կարևոր խաղացողներ և մարզիչներ արդեն հեռացել են «Լիվերպուլից»։ Մի օր ես կհեռանամ «Լիվերպուլից», բայց Կլոպի հեռանալը չի ազդի իմ ապագայի վրա»,- ասել է Սալահը Ջեյմի Կարագերին Sky Sports-ի եթերում:
Մոհամեդ Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
EURO-FOOTBALL.Ru՝ https://www.euro-football.ru/article/31/1005588960_salah_sdelal_vajnoe_zayavlenie_po_svoemu_buduschemu