Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը, որը տեսանյութ է պատրաստում, որտեղ վերլուծում է մրցավարների սխալները, ովքեր աշխատելու են «Լոս Բլանկոսի» հանդիպումներում։
««Ռեալ Մադրիդի» հեռուստատեսային տեսանյութերը նյարդայնություն են առաջացնում այլ թիմերի մոտ: Սխալների մասին խոսելը մի բան է, հանդիպումներից անմիջապես առաջ տեսանյութեր պատրաստելը մեկ այլ բան է: Մենք Լա Լիգայում կարծում ենք, որ դա սխալ է»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Հիշեցնենք, որ «Սևիլիան» ավելի վաղ պաշտոնական բողոք էր ներկայացրել Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսության դեմ, որը, ըստ անդալուզյան ակումբի, ճնշում է գործադրել մրցավարների վրա՝ իսպանական 26-րդ տուրում թիմերի դեմ խաղից առաջ։