Հայտնի է, թե ուր կարող է Կևին դե Բրույնեն հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Բելգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբների տրանսֆերային նպատակն է: Այս մասին հայտնում են Football Insider-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ բելգիացու տեղափոխությունը Մերձավոր Արեւելք կարող է տեղի ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Մանչեսթեր Սիթին» Կևինի տրանսֆերի համար կարող է ստանալ ավելի քան 117 միլիոն եվրո։ Սակայն աստղային կիսապաշտպանի կոնկրետ հավակնորդների անունները դեռ չեն նշվում:

Դե Բրույնեն անգլիական թոփ-ակումբի գույները պաշտպանում է 2015 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2024/2025 մրցաշրջանի ավարտին։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։