Մոհամեդ Սալահ. «Ամեն օր յոթ կամ ութ պարտիա շախմատ եմ խաղում»

«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է շախմատի նկատմամբ իր մեծ հետաքրքրության մասին:

«Ես հստակ չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունենում: Ես չեմ ստում, բայց սա միանշանակ ճիշտ է։ Խենթություն է, թե որքան կախված եմ ես դրանից: Ես խաղում եմ գրեթե ամեն օր։ Առնվազն յոթ կամ ութ պարտիա: Երբեմն ավելի շատ:

Չգիտեմ՝ սա ինչ-որ բան զարգացնում է խաղի մեջ, թե ոչ, բայց ստիպում է մտածել ռազմավարական առումով: Ես հստակ չգիտեմ, թե ինչպես, բայց իսկապես զգում եմ, որ ես պարզապես սիրում եմ շախմատ խաղալ»,- Սալահի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։