Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը պատմել է, թե ինչ է մտածում Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Պրեմիեր լիգայի երազանքն է՝ ունենալ երկու ակումբ, որոնք պայքարում են տիտղոսի համար մինչև վերջին տուրը։ Եթե դրանք երեքն են, ապա սա ընդհանուր առմամբ դրախտ է չեզոք երկրպագուի համար»,- Կարագերին մեջբերում է The Telegraph-ը։
Պրեմիեր լիգայի 27 տուրից հետո «Լիվերպուլը» 63 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին» (62), երրորդը՝ «Արսենալը» (61)։