Դևիդ Մոյես. «Վենսան Կոմպանին իսկապես լավ աշխատանք է կատարել»

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է «Բարնլիի» մարզիչ Վենսան Կոմպանիի մասին:

«Շատ մարզիչների եմ համակրում։ Կոմպանին իսկապես լավ աշխատանք է կատարել այն կազմի հետ, որն ունի: Անցած մրցաշրջանում նրանք փայլուն արդյունքներ ցույց տվեցին։ Նրա թիմն այս մրցաշրջանում նույնպես լավ տեսք ունի որոշ խաղերում: «Բարնլիին» հաղթելու համար մեզ անհրաժեշտ կլինի շատ լավ խաղալ»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Վեսթ Հեմ» – «Բարնլի» հանդիպումը կկայանա մարտի 10-ին և կմեկնարկի 20:00-ին: Այս մրցաշրջանում Մոյեսի թիմը 42 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում: «Բարնլին» 13 միավորով վերջին տեղում է: