«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ առաջին խաղում (4:0) 34-ամյա հարձակվողը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը և գոլի հեղինակ դարձավ:
Դարվին Նունյեսը («Լիվերպուլ»), Ժունինյոն («Ղարաբաղ») և Ստեֆան Էլ Շարավին («Ռոմա») նույնպես հավակնում էին շաբաթվա լավագույն գոլի մրցանակին։