Գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող բելգիացի հարձակվող Լուի Օփենդան «ՌԲ Լայպցիգի» կազմում կարող է Գերմանիան փոխել Անգլիայի։ Այս մասին հայտնում են Fichajes-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ «Լայպցիգի» հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու բարձրակարգ ակումբներ։ Ֆուտբոլիստի համար կպայքարեն Լոնդոնի «Չելսին» և «Լիվերպուլը»:
24-ամյա բելգիացին այս մրցաշրջանում բարձր արդյունավետություն է ցուցաբերում Բունդեսլիգայում: Օփենդան մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։