«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է թիմի փետրվարի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը։
Ա Սերիայի «Նապոլիի» փետրվարյան հինգ հանդիպումներում 23-ամյա կիսապաշտպանը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Խվիչան Իտալիայի առաջնության 25 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։