Էդդի Հաուն կարող է գլխավորել լոնդոնյան ակումբը

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։

Ինչպես տեղեկացնում են Give me Sport-ի լրագրողները, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Հնարավոր է, որ Հաուն հեռանա «կաչաղակներից» այս մրցաշրջանի վերջում։ Նույն ճակատագիրը կարող է սպասել «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Եթե ​​արգենտինացին հրաժարական տա, ապա «ազնվականները» կարող են առաջարկ անել «Նյուքասլի» մարզչին։

Երկու ակումբներն էլ անհաջող են հանդես գալիս Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ «Նյուքասլը» 40 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը, իսկ «Չելսին» (36) 11-րդ տեղում է: