Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայից մի ակումբ հետաքրքրություն է ցուցաբերում «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է AS-ը, «Ալ-Իթթիհադը» նախատեսում է 37-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Միաժամանակ, «Սևիլիան» ցանկանում է ֆուտբոլիստին պահել իր թիմում։ Նախկինում պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն էին հայտնել MLS-ի ակումբները։

Ռամոսն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը «Սևիլիայի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։