Նիկո Ուիլյամսը կարող էր տեղափոխվել «Չելսի»

Լոնդոնի «Չելսին» անցյալ ամառ կարող էր իր թիմը համալրել Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ղեկավարությունը, ի վերջո, որոշել է խաղադրույք կատարել Քոուլ Պալմերի վրա, ով այս մրցաշրջանում թիմի լավագույն խաղացողն է՝ 10 գոլով և 7 գոլային փոխանցումով առաջնությունում։

Նշվում է, որ 21-ամյա Ուիլյամսի պայմանագրով նախատեսված է 50 միլիոն եվրո փոխհատուցման չափ։