Մոհամեդ Սալահը վնասվածքից հետո շարք է վերադարձել

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածքից հետո շարք է վերադարձել Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ կարևորագույն խաղից մի քանի օր առաջ։

Եգիպտացին ազդրի վնասվածք էր ստացել հունվարի 18-ին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում և խաղադաշտ դուրս եկավ մեկ ամիս անց։ Սակայն Սալահը «Բրենտֆորդի» դեմ խաղում ընդամենը կես խաղաց ու կրկին հայտնվեց «Լիվերպուլի» հիվանդանոցում։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ Սալահը ապաքինվել է վնասվածքից և խաղաժամանակ կստանա Պրահայի «Սպարտաի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում։