EUROPA LEAGUE. «Լիվերպուլը» ջախջախեց «Սպարտային» (VIDEO)

Այսօր՝ մարտի 7-ին, կայացավ Եվրոպայի Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը, որում «Սպարտան» ընդունեց «Լիվերպուլին»։ Խաղը ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով՝ 5:1 հաշվով։

Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դարվին Նունյեսը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ալեքսիս Մակալիսթերը, Լուիս Դիասը և Դոմինիկ Շոբոսլայը։

Ինքնագոլի հեղինակ դարձավ Բրեդլին։

Պատասխան խաղը կկայանա Անգլիայում՝ «Էնֆիլդում» մարտի 14-ին։