«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է ֆուտբոլում ու երաժշտության մեջ իր կուռքերի մասին։
«Ֆուտբոլի և երաժշտության կուռք։ Կրիշտիանու Ռոնալդուն։ Մանուկ հասակում դա Ռոնալդինյոն էր։
Երաժշտության մեջ իսկական կուռք չունեմ. Միգուցե Բոբ Մարլին: Ես նրա պատվին դաջվածք ունեմ»,- Լեաուի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:
Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: