Պաուլո Դիբալան կարիերան «Բարսելոնայում» շարունակելու տարբերակ ունի

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Ինչպես հայտնում է AS-ը, 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են կատալոնական ակումբին։

Հաղորդվում է, որ Դիբալայի գործարքը «Ռոմայի» հետ ներառում է 12 միլիոն եվրո ազատման կետ, որը «Բարսելոնան» կարող է գործարկել առաջիկա ամառ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անձամբ՝ Դիբալան, կցանկանար կարիերան շարունակել Իսպանիայում։ Նշվում է, որ արգենտինացին «Բարսելոնայի» առաջնահերթ տարբերակ չի համարվում, սակայն «բլաուգրանաները» կհետևեն նրան:

Այս մրցաշրջանում Դիբալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։