Marca. Գավին կարող է փոխել ակումբային գրանցումը

ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիով, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ծրագրում է ձեռք բերել խաղացողին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ ՊՍԺ-ն կարող է օգտվել կատալոնացիների ֆինանսական խնդիրներից և գրավել կիսապաշտպանին։

Հաղորդվում է, որ 19-ամյա Գավին մտադիր չէ հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Նրա արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: