Կիլիան Մբապպե․ «Շատ խնդիրներ ունեմ, բայց դրանք չեն վերաբերում մարզչին»

ՊՍԺի հարձակվող Կիլիան Մբապպեն պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ ԼուիսԷնրիկեի հետ հնարավոր կոնֆլիկտի մասին լրագրողների հարցին։

«Ես և մարզիչը շատ լավ հարաբերություններ ունենք: Դրա հետ կապված խնդիր չկա, չնայած մարդիկ կարող են մտածել, որ խնդիր կա։ Ես շատ խնդիրներ ունեմ, բայց դրանք չենվերաբերում մարզչին»,- Մբապեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հնարավոր կոնֆլիկտի մասին խոսակցությունները սկսվեցին Լիգա 1-ում փարիզցիներիերեք անընդմեջ խաղերից հետո, որոնցում Մբապպեն այդպես էլ չմասնակցեց ամբողջհանդիպմանը։