Հարի Քեյնը դարձավ առաջին բրիտանացին այս ցուցանիշով

«Բավարիան» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 3։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Լացիոյից»։

Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։

Ինչպես հայտնում է Squawka-ն, հարձակվողը դարձել է պատմության մեջ առաջին բրիտանացի ֆուտբոլիստը, ով ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում խփել է ավելի քան 50 գոլ (51):

Բրիտանացիների կազմում գոլերի քանակով երկրորդն է Սթիվեն Ջերարդը (41), իսկ երրորդը՝ Ուեյն Ռունին (40)։