Յուրգեն Կլոպը՝ Լիոնել Մեսսիի մասին․ «Նա միակն է, ով կարող է անել այն, ինչ ցանկանում է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

«Ես բոլորին կասեի, որ քանի դեռ դու Լիոնել Մեսսին չես, պետք է պաշտպանվես: Նա միակն է, ով կարող է անել այն, ինչ ցանկանում է, իսկ մնացած բոլորը պետք է պաշտպանվեն»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sport-ը։

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողն անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ինտեր Մայամիին»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։