Միկել Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» 161 խաղում խփել է 300 գոլ

«Արսենալը» ջախջախեց «Շեֆիլդ Յունայթեդին» (6:0) Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում։:

Այս խաղի շնորհիվ «Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ ԱՊԼ-ում խփած գոլերի 300-ին հասավ։

Այս ցուցանիշին հասնելու համար Արտետայից պահանջվեց 161 խաղ:

Opta-ի տվյալներով՝ նախկինում այս ցուցանիշին հասել են միայն Պեպ Գվարդիոլան (120), Յուրգեն Կլոպը (142) և Մանուել Պելեգրինին (149)։