«Շեֆիլդ Յունայթեդը» սահմանեց եզակի հակառեկորդ «Արսենալի» դեմ խաղում

«Շեֆիլդ Յունայթեդը» Պրեմիեր Lիգայի 27-րդ տուրի «Արսենալի» հետ հանդիպման առաջին խաղակեսում 0։5 հաշվով պարտվեց։

Այս արդյունքի շնորհիվ «Շեֆիլդը» սահմանեց եզակի հակառեկորդ՝ նախկինում պատմության մեջ ոչ մի անգլիական թիմ բոլոր մրցաշարերում անընդմեջ չորս տնային խաղում 5 գոլ բաց չէր թողել։

«Արսենալի» հետ խաղից առաջ «Շեֆիլդը» սեփական հարկի տակ պարտվել է «Բրայթոնին» (0:5) և «Ասթոն Վիլային» (0:5), իսկ Անգլիայի գավաթում նույնպես պարտվել է «Բրայթոնին» (2:5):