Ֆիլ Ֆոդենը կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

Ինչպես հայտնում է Fourfourtwo.com-ը, մադրիդյան ակումբը ներկայումս գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղացողին համոզելու տեղափոխվել Լա Լիգա:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 100 միլիոն ֆունտ:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Ֆոդենին անվանել էր Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացող։