Անտուան Գրիզմանը կմասնակցի «Ինտերի» դեմ խաղին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը ժամանակին վերականգնվելու է «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, մադրիդյան ակումբի բժշկական շտաբը լավատեսորեն է տրամադրված Գրիզմանի ապաքինման հարցում։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է խաղաժամանակ ստանալ այս հանգստյան օրերին «Կադիսի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ հարձակվողը կոճի վնասվածք էր ստացել «Ինտերի» հետ Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում։