Կառլո Անչելոտտի. «Պատրաստ ենք ավելի լավ խաղ ցուցադրել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լայպցիգի» դեմ տնային պատասխան խաղից առաջ։

Գերմանիայում կայացած առաջին խաղն ավարտվել է «Ռեալի» նվազագույն հաղթանակով (1:0):

«Մենք վերլուծեցինք առաջին հանդիպումը, առանձնացրինք լավ պահերը և այն պահերը, որոնցում կարող ենք կատարելագործվել: Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք ավելի լավ խաղ ցուցադրել։ «Լայպցիգը» շատ վտանգավոր է հակագրոհների ժամանակ։

Վաղը մենք պետք է ցույց տանք մեր լավագույն տարբերակը։ Դիմակայությունը դեռ չի ավարտվել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռեալ» – «Լայպցիգ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին Մադրիդում և կմեկնարկի 23:59-ին: