Բուկայո Սակա. «Չեմ կարող Կրիշտիանու Ռոնալդուի պես երկար խաղալ»

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի վինգեր Բուկայո Սական բացատրել է, թե ինչու է երկրպագում Կրիշտիանու Ռոնալդուին։

«Անձամբ ես չեմ կարող պատկերացնել Ռոնալդուի պես երկար խաղալ։ Դրա համար ես նրան այդքան հարգում եմ։ Երբ ես փոքր էի, Կրիշտիանուն արդեն իմ կուռքն էր։ Հիմա, երբ ես պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ եմ խաղում, էլ ավելի մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ։

Թե ինչպես է նրան հաջողվում մնալ այդքան կարգապահ և կենտրոնացած և հասնել այն ամենին, ինչին հասել է, դա նրան առանձնահատուկ է դարձնում»։ Սաքան Men in Blazers փոդքաստում ասել է.

39-ամյա Ռոնալդուն ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»: Անցած մրցաշրջանում նա 53 գոլ խփեց։