«Արսենալն» առաջին անգամ արտագնա խաղում 5 գոլ խփեց առաջին խաղակեսում

Երկուշաբթի օրը՝ մարտի 4-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի «Շեֆիլդ» – «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով՝ 6։0 հաշվով։

Լոնդոնցիները հինգ գոլ խփեցին առաջին խաղակեսում։ Սա առաջին դեպքն է, երբ «Արսենալը» 5 գոլ է խփում Անգլիայի բարձրագույն խմբի արտագնա խաղում առաջին խաղակեսում։

«Արսենալը» 61 միավորով 3-րդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։