Չավի․ «Թիմը կարող էր շատ ավելին ցույց տալ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Ատլետիկի» հետ ոչ-ոքին (0:0)։

«Չեմ կարծում, որ մենք լավ խաղ ցուցադրեցինք: Լավ չէինք գրոհում։ Մեզ անհրաժեշտ էր մեկ քայլ առաջ գնալ, բայց հիասթափված ենք, որ չցուցադրեցինք մեր լավագույնը։

Այս խաղում մեզանից շատ ավելին էր պահանջվում։ Սա բաց թողնված հնարավորություն է։ Թիմը կարող էր շատ ավելին ցույց տալ։

Սա բաց թողնված հնարավորություն է բոլոր տեսակետներից՝ խաղային առումով, սենսացիաների, աղյուսակի տարբերությունը կրճատելու առումով։

Մենք ձախողվեցինք։ Մենք պետք է ինքնաքննադատ լինենք և գիտակցենք, որ լավագույնս չխաղացինք»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։