Խաբի Ալոնսո. «Այժմ աղյուսակում դիրքը ոչինչ չի նշանակում»

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Բունդեսլիգայի խաղում «Քյոլնի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։

«Մենք գոհ ենք հաղթանակից։ Այստեղ հաղթելը հեշտ չէ՝ դերբիում, հիանալի մթնոլորտում։ Այժմ աղյուսակում դիրքը ոչինչ չի նշանակում։ Մենք գիտենք, թե որտեղ ենք, քանի դեռ մեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում։

Բայց դեռ տասը հանդիպում կա անցկացնելու՝ և՛ մեզ, և՛ մյուս թիմերի համար: Մենք կփորձենք շարունակել քայլ առ քայլ գնալ»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։

24 տուրից հետո «Բայերը» 10 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բավարիային»։