«Յուվենտուսը» տրանսֆերային նպատակ ունի

«Յուվենտուսը» մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել Հոլանդիայի հավաքականի և «Ատալանտայի» 26-ամյա կիսապաշտպան Տեուն Կյոպմայերսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին X սոցիալական ցանցում։

Թուրինյան թիմը միշտ հետևել է ֆուտբոլիստի առաջընթացին և ֆուտբոլիստին համարում է իր հիմնական ուժեղացուցիչը հաջորդ տրանսֆերային պատուհանում: Աղբյուրը հայտնում է, որ թուրինյան թիմը կփորձի գործարքի մեջ ներառել 20-ամյա կիսապաշտպան Ֆաբիո Միրետտիի՝ «Ատալանտա» տեղափոխությունը։

Կոպմայներսը «Ատալանտայում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ատալանտայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։