«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի ելույթը Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (3։1)։
«Հոլանդը տխրել էր այս բաց թողնելուց հետո, ես նույնպես տխրեցի: Ցանկանում եմ, որ նա մեկ խաղում 4-5 գոլ խփի։ Նա պետք է մոռանա այդ դրվագի մասին և առաջ շարժվի: Յուրաքանչյուրը կարող է վիրպել այդ դիրքից: Սրանից հետո պետք է ժպտալ և առաջ գնալ։ Դա հենց այն է, ինչ արեց Հոլանդը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
«Մանչեսթեր Սիթին» (62 միավոր) շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի երկրորդ տեղում։ «Լիվերպուլից» տարբերությունը մեկ միավոր է: Պեպ Գվարդիոլայի թիմը 19 հանդիպում անընդմեջ չի պարտվում բոլոր մրցաշարերում։