Լուիս Էնրիկեն կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկույի ֆավորիտն է՝ փոխարինելու «Բլաուգրանայի» մարզիչ Չավիին, ով հեռանում է այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները կարող են խանգարել Էնրիկեի նշանակմանը, սակայն Դեկուն նրան տեսնում է որպես Չավիին փոխարինելու իդեալական թեկնածու։ Լուիսի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Իսպանացի մասնագետը ֆրանսիական ակումբը գլխավորել է 2023 թվականի հուլիսի 5-ին։

Նշենք, որ ավելի վաղ իր կարիերայի ընթացքում Էնրիկեն աշխատել է «Բարսելոնայի» հետ: Նա գլխավորել է կատալոնական ակումբը 2014-ից 2017 թվականներին և օգնել «Բլաուգրանային» հաղթել Լա Լիգայի տիտղոսը, Իսպանիայի գավաթը, Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։