«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի «Նապոլիի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։
«Մենք չենք հաղթել Նեապոլում արդեն հինգ տարի, և լավ կլիներ, որ դրական արդյունք գրանցեինք։ Օսիմհենի վերադարձը վստահություն է տվել նրան։ Մենք պետք է թիմով գործենք և խաղանք մրցակցի կիսադաշտում, երբ ունենք գնդակ։
Հանդիպումը բարդ է, բայց բոլոր հաջորդները նույնն են լինելու։ Ես վստահ եմ տղաների խաղի վրա»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Հիշեցնենք, որ «Նապոլի» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 3-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:45-ին։