Մադրիդի «Ռեալին» չի գոհացնում Ալֆոնսո Դևիսի տրանսֆերի համար «Բավարիայի» սահմանած գինը

«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է, որ մյունխենյան ակումբը պատրաստ է բաժանվել 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսից ընդամենը 70 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալը», որը վերջին ամիսներին ակտիվորեն հետաքրքրված է կանադացի ֆուտբոլիստով, պատրաստ չէ վճարել նրա համար սահմանված գինը։ Մադրիդյան թիմը մտադիր է բանակցային գործընթացը սկսել «Բավարիայի» հետ 30-35 միլիոն եվրո առաջարկով, առավելագույն գինը, որ մադրիդյան ակումբը պատրաստ է առաջարկել, կազմում է 40 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։