Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեստից»։
Մերսիսայդյան ակումբը հաղթեց Դարվին Նունյեսի 99-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Opta-ի փոխանցմամբ՝ ուրուգվայցին ԱՊԼ-ում «Լիվերպուլի» ամենաուշ հաղթական գոլը խփել է (98 րոպե 38 վայրկյանում):
Այս մրցաշրջանում 24-ամյա Նունյեսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 խաղ, դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։