Կառլո Անչելոտտի. «Նա ապաքինվել է վնասվածքից և 100%-ով պատրաստ է խաղալ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա անգլիացին լիովին ապաքինվել է «Ժիրոնայի» հետ խաղում (4:0) ստացած կոճի վնասվածքից և ընդգրկվելու է առաջիկա հանդիպման համար ակումբի հայտացուցակում։

«Նա ապաքինվել է վնասվածքից և 100%-ով պատրաստ է խաղալ: Խոսելուն նույնպես ապաքինվեց ու վերադարձավ»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, խփել 20 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։