«Բավարիան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել պաշտպանական գիծը։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, մյունխենյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Բենֆիկայի» պորտուգալացի պաշտպան Անտոնիու Սիլվային գնելու հարցում։
«Արծիվները» իրենց 20-ամյա տաղանդին գնահատել են 100 միլիոն եվրո, գումար, որը «Բավարիան» պատրաստ է վճարել:
Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Նախկինում հաղորդվում էր, որ Եվրոպայի բոլոր մեծ ակումբները նայում են Սիլվային, սակայն ավելի կոնկրետ հետաքրքրություն ունի «Մանչեսթեր Յունայթեդը», որի սկաուտները ներկա են եղել լիսաբոնյան թիմի՝ Պորտիմոնենսեի հետ վերջին հանդիպմանը: