«Բարսելոնան» կարող է խզել Nike-ի հետ պայմանագիրը

«Բարսելոնայի» ղեկավարությունը մոտ ժամանակներս կարող է խզել Nike-ի հետ պայմանագիրը, հայտնում է Sport.es-ը։

Ակումբը դժգոհ է գործող պայմանագրից, ըստ որի՝ «Բարսելոնան» տարեկան ստանում է 105+50 մլն եվրո։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան այն համարում է ոչ շուկայական։

Նշվում է, որ ակունբը մտադիր է Nike-ին փոխարինել սեփական ապրանքանիշով։ Վերջնական որոշումը կկայացվի մարտին։ Այս պահին Puma-ն առաջարկել է համագործակցել կատալոնացիների հետ՝ պատրաստ վճարել 200 մլն եվրոյից։

«Բարսան» նրանց հետ համագործակցում է 1998 թվականից: