Ստեֆանո Պիոլին չի հավատում, որ «Միլանը» կհաղթի Ա Սերիայում

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին գնահատել է թիմի դիրքն Իտալիայի առաջնությունում. Նա կարծում է, որ ակումբը սկուդետտոն նվաճելու հնարավորություն չունի։

«Խնդիրը փակված է, համենայն դեպս ես այդպես եմ կարծում»,- ասել է Պիոլին մամուլի ասուլիսում։

Մասնագետը գնահատել է նաև «Ինտերի» խաղն այս մրցաշրջանում.

«Այսօրվա «Ինտերը» նախորդ տարվա «Նապոլիի» մակարդակին է։ Նրանք միայն մեկ խաղում են պարտվել Ա Սերիայում, ինչը նշանակում է, որ նրանք առավելագույնն են օգտվում խաղերից»,- ավելացրել է Պիոլին:

«Միլանը» 53 միավորով 3-րդն է Սերիա Ա-ում՝ 16 միավորով զիջելով «Ինտերին»: