Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ դժգոհ են գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիից։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ խաղացողները դժգոհ են խաղաժամանակի կրճատումից։ Միաժամանակ, Անչելոտտին չի կարող հստակ պատասխան տալ ակումբում իրենց ապագայի մասին։
Մասնավորապես, Լուկա Մոդրիչը, Արդա Գյուլերը, Նաչոն Ֆերնանդեսը, Նիկո Պազը և Կեպա Արիսաբալագան դժգոհ են իրենց վիճակից։