Մարկուս Ռեշֆորդը պատասխանել է այս մրցաշրջանում իր խաղի վերաբերյալ քննադատություններին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատասխանել է այս մրցաշրջանում իր խաղի վերաբերյալ քննադատություններին։

«Անկեղծ ասած, իմ մի մասը դեմ չէ, երբ մարդիկ կասկածում են ինձ: Երբ բոլորն ինձ ասում են, որ սիրում են ինձ, ես սկսում եմ կասկածել: Ես գիտեմ, թե ինչպես է աշխատում աշխարհը։

Եթե ​​դուք ինձ աջակցում եք, լավ է: Եթե ​​կասկածում եք ինձ, նույնիսկ ավելի լավ է»,- Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում The Player’s Tribune-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա անգլիացին մանկունիանցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել հինգ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։