Ջոնել Դեսիրեն ռեկորդ գրանցեց IDBank Պրեմիեր Լիգայում

«Ալաշկերտի» հարձակվող Ջոնել Դեսիրեն ռեկորդ գրանցեց IDBank Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում։

Դեսիրեն, դուբլի հեղինակ դառնալով Երևանի ԲԿՄԱ-ի դեմ խաղում, խփեց իր հոբելյանական՝ 50-րդ գոլը հայկական ակումբների պաշտոնական խաղերում։

Նա երրորդ արտասահմանցի ֆուտբոլիստն է, ով նման ցուցանիշ է գրանցում։